«Պատմություն և մշակույթ» հանդեսը – 2020, N2
Երևանի պետական համալսարանի պարբերականներից մեկը՝ «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսը, հրատարակում է ֆակուլտետի դասախոսների, ասպիրանտների, հայցորդների գիտական պրպտումների արդյունք հանդիսացող հոդվածները: Տպագրվում են ոչ միայն ԵՊՀ պատմության ֆակուլտետից, այլև այլ բուհերից և արտերկրից ներկայացված գիտական նյութերը:
Հոդվածներում արծարծվում են հայոց և համաշխարհային պատմության, հնագիտության և ազգագրության, արվեստի ու մշակույթի և սփյուռքի հարցերը: Ըստ այդմ, հանդեսն ունի հետևյալ բաժինները՝ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԱՐՎԵՍՏ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ, ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ և այլն:
Հրատարակվում են նաև գրախոսություններ, գիտության երախտավորներին նվիրված նյութեր: Հանդեսում տեղ են գտնում նաև հավերժի ճամփան բռնած գիտնականների վաստակն արժևորող էջեր:
Հանդեսը լույս է տեսնում տարին 2 անգամ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներն և ֆրանսերեն լեզուներով:
Հանդեսի գլխավոր խմբագիրն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, հրատարակության խմբագիրը՝ պատմական գիտությունների դոկտոր Արման Եղիազարյանը: Հանդեսի խմբագրական խորհրդում ընդգրկված են ՀՀ-ում և արտերկրում անվանի գիտնականներ:
Հանդեսն ունի հայագիտական ուղղվածություն: Այն նպաստում է գիտական կադրեր ու դասախոսներ պատրաստելուն, դոկտորական ու թեկնածուական թեզեր պաշտպանելուն:
- Սեյրան Զաքարյան – «ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑՈՒ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ, ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ԵՎ ԻՄԱՍՏԱՍԻՐՄԱՆ ԵՂԱՆԱԿԻ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
- Հասմիկ Ամիրջանյան – «ՂՈՒԿԱՍ ԿԱՐՆԵՑՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒ-ԹՅՈՒՆԸ ՀՈԳԵՎՈՐ-ՎԱՐՉԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ»
- Վարդան Մխիթարյան, Գոհար Ղամբարյան – «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ. ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ XIX ԴԱՐԻ 30-ԱԿԱՆՆԵՐԻՆ»
- Լիլիթ Մակարյան – «ԱՊԱՐԱՆԻ ՎԱՐԴԵՆԻՍ ԳՅՈՒՂԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑ-ՄԱՆ ԵՎ ՏԵՂԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԱՆՎԱՆ ՃՇԳՐՏՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ»
- Ֆելիքս Մովսիսյան – «ՌՈՒՍԱՀԱՅ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ XIX ԴԱՐԻ ԻՏԱԼԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ»
- Սուսաննա Առաքելյան – «ԲԱՔՎԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ-ԼՈՒՍԱՎՈՐԱԿԱՆ ԵՎ ԴՊՐՈՑԱՍՏԵՂԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 1864-1896 ԹԹ.»
- Գեղամ Բադալյան – «ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ (Սևերակի, Ջերմուկի, Միդիաթի, Մծբինի (Նիսիբին) և Վերանշեհիրի գավառները)»
- Աննա Վարդանյան – «ԴԻԱՆԱ ԱԲԳԱՐ. ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՊԱՏ-ՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ»
- Գայանե Հովհաննիսյան – «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ 1926 Թ․ ՀԱՄԱՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ»
- Արտակ Խաչատրյան – «ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԻՆ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ»
- Մանյակ Երանոսյան – «ՀԱԿՈԲ ԶԱՎՐԻՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒ-ԹՅՈՒՆԸ ԷՐԶՐՈՒՄՈՒՄ (1916 Թ. ՀՈՒԼԻՍ-ՍԵՊՏԵՄԲԵՐ)»
- Գևորգ Կեսոյան – «ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱ – ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ»
- Արման Սաֆարյան – «ՀԱՅ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ԴԵՐԸ` ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ»
- Սարգիս Մկրտչեան – «ՊԱՆԹԻՒՐՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ ԻՐԱՆՈՒՄ 20-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՆ - 21- ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲՆԵՐԻՆ»
- Մերի Նաջարյան, Հռիփսիմե Մուրադյան – «ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ (2001-2016ԹԹ.)»
- Գևորգ Ճաղարյան – «ԱՆՑՅԱԼԻ ՊԱՏՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ (ԹՈՄԱՍ ՔԱՐԼԱՅԼԸ ԵՎ ՆՐԱ «ԴԱՐՁԵԱԼ Ի ՎԵՐԱՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ» ՀՈԴՎԱԾԸ)»
- Լիզա Քարիմյան – «ՀԱՅ-ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ «ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ» ԳՈՏՈՒ Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎԱ-ՖԻԴԱՆՅԱՆԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ»
- Ֆրինա Բաբայան – «ՀՈՍՏՈՒՆ (ՈՍՏԱՆ) ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲՆԱԿԱՏԵՂԻԻ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ (2005-2006 ԹԹ.)»
- Ռաֆիկ Նահապետյան – «ԲՆԱԿԵՑՄԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՅՈՑ ՄԵՋ (XIX դ. – XX դ. սկիզբ)»
- Արման Եղիազարյան – «ՀՅԴ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՂԹԱՎԱՅՐԵՐՈՒՄ 1920-ԱԿԱՆ ԹԹ. ԵՎ ՀԱՄԱԳԱՂՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱ-ԳՈՒՄԱՐԻ ՀՐԱՎԻՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ»
- Հայկ Մարտիրոսյան – «ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄՇԱԿՈՒ-ԹԱՅԻՆ ԿԱՊԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՆ-Ի ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ»
- Էդիկ Մինասյան – «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽ-ՍՓՅՈՒՌՔ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ 21-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐՈՒՄ»
- Կարեն Մկրտչյան – «ԱՐՏԱԳԱՂԹԸ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԻՐԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ»
- Մերի Հովհաննիսյան – «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ՝ ԸՍՏ ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻ (ծննդյան 180-ամյակի առթիվ)»
- ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ - «ԷԴԻԿ ԳԱՐԵԳԻՆԻ ՄԻՆԱՍՅԱՆ, ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ (1991-2018 ԹԹ.), ԵՐԵՎԱՆ, ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ, 2020, 380 ԷՋ + 16 ԷՋ ՆԵՐԴԻՐ»
- ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ - «ԲԱԶՄԱՎԱՍՏԱԿ ԱԶԳԱԳՐԱԳԵՏԻ ՆՈՐ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
- ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ - «ՄԻՔԱՅԵԼ ԱՐՄԵՆԻ ՄԱԼԽԱՍՅԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 16-ՐԴ ԴԱՐՈՒՄ–17-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ, ԵՐԵՎԱՆ, ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ, 2020, 300 ԷՋ»
- ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ - Արտակ Մովսիսյան
- ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ - Անդրանիկ Վարդանյան
- ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ - Իգիթ Ղարիբյան
- ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ - Համլետ Գևորգյան
- ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ - Համլետ Հարությունյան
- ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ - Հայկ Հակոբյան
- ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼ. 2020 Թ. ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆՄԱՀԱՑԱԾ` ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՍԱՆԵՐԸ
- ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ