Ամսագրեր - Journals

«Պատմություն և մշակույթ» հանդեսը – 2021, N1

Հրատարակվել է՝ 2021.08.31
kazm-2021-1
Նախաբան

Երևանի պետական համալսարանի պարբերականներից մեկը՝ «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսը, հրատարակում է ֆակուլտետի դասախոսների, ասպիրանտների, հայցորդների գիտական պրպտումների արդյունք հանդիսացող հոդվածները: Տպագրվում են ոչ միայն ԵՊՀ պատմության ֆակուլտետից, այլև այլ բուհերից և արտերկրից ներկայացված գիտական նյութերը:
Հոդվածներում արծարծվում են հայոց և համաշխարհային պատմության, հնագիտության և ազգագրության, արվեստի ու մշակույթի և սփյուռքի հարցերը: Ըստ այդմ, հանդեսն ունի հետևյալ բաժինները՝ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԱՐՎԵՍՏ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ, ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ և այլն:
Հրատարակվում են նաև գրախոսություններ, գիտության երախտավորներին նվիրված նյութեր: Հանդեսում տեղ են գտնում նաև հավերժի ճամփան բռնած գիտնականների վաստակն արժևորող էջեր:
Հանդեսը լույս է տեսնում տարին 2 անգամ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներն և ֆրանսերեն լեզուներով:
Հանդեսի գլխավոր խմբագիրն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, հրատարակության խմբագիրը՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը: Հանդեսի խմբագրական խորհրդում ընդգրկված են ՀՀ-ում և արտերկրում անվանի գիտնականներ:
Հանդեսն ունի հայագիտական ուղղվածություն: Այն նպաստում է գիտական կադրեր ու դասախոսներ պատրաստելուն, դոկտորական ու թեկնածուական թեզեր պաշտպանելուն:

Ի գիտություն հեղինակների

Բովանդակություն
  1. Виген Цатрян, Руслан Кобзарь - «К ВОПРОСУ О ЛОКАЛИЗАЦИИ И ЭТИМОЛОГИИ БАСОРОПЕДЫ В СВЕТЕ ЗАВОЕВАНИЙ АРТАШЕСА I У МИДЯН»
  2. Արգիշտի Վարդանյան – «ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՏՈՀՄԱՃՅՈՒՂԻ ՄԻ ՃՇԳՐՏՈՒՄ»
  3. Միքայել Մալխասյան - «16-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԱՌԱՆՁԻՆ ՎԱՐՉԱՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ»
  4. Ֆելիքս Մովսիսյան - ««ՄԱՍՅԱՑ ԱՂԱՎՆԻ» ԱՄՍԱԳԻՐԸ ՀՌՈՄԻ ՊԻՈՒՍ IX ՊԱՊԻՆ ԱՇԽԱՐՀԻԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
  5. Հովիկ Գրիգորյան - «ՀՅԴ ՑՈՒՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՏՈՇԻ ԱՂԵՏԻՆ ՀԱՋՈՐԴԱԾ ԱՄԻՍՆԵՐԻՆ (1905 Թ. ՄԱՐՏ - ՀՈՒԼԻՍԻ ԿԵՍԵՐ)»
  6. Գայանե Հովհաննիսյան – «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ 1920-ԱԿԱՆ ԹԹ․ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ - 1930-ԱԿԱՆ ԹԹ.»
  7. Էդիկ Մինասյան, Արտավազդ Դարբինյան - «ԵՐԵՎԱՆԻ ԲՈՒՀԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ (1991-1994 ԹԹ․)»
  8. Դավիթ Բարսեղյան - «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԻ ԿՈՐՊՈՒՍԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»
  9. Լիլիթ Մակարյան – «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1920 Թ. ԵՎ 2018 Թ. ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ (ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ)»
  10. Էդիկ Մինասյան – ««ԹՈՒՖԵՆԿՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ 20-ՐԴ ԴԱՐԱՎԵՐՋԻՆ ԵՎ 21-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՈՒ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐՈՒՄ»
  11. Էդգար Չախոյան – «ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՎՐԱՍՏԱՆ-ԱՄՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ (1991-2019 ԹԹ.)»
  12. Ռաֆիկ Նահապետյան – «ԱՂՁՆԻՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ (XIX ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍ – XX ԴԱՐԻ ՍԿԻԶԲ)»
  13. Արտակ Խաչատրյան – «ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԷԹՆՈԳԵՆԵԶԻՍԻ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԸ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՂԻՄ-ՈՒՄ»
  14. Աննա Դավթյան – «13-ՐԴ ԴԱՐԻ ԽԱՉՔԱՐԵՐԻ ԶԱՐԴԱՁԵՎԵՐԸ»
  15. Ռուզաննա Միքայելյան – «ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ «ՀՈԿՏԵՄԲԵՐ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԻՆՏԵՐԻԵՐ ԴԻԶԱՅՆԸ»
  16. Զահրա Մալեքի – «ՀԱՖԵԶԻ ԳԱԶԵԼՆԵՐԸ ՖԱՐԱՀ ՕՍՈՒԼԻԻ ԱՉՔԵՐՈՎ»
  17. Մարինե Գևորգյան, Գայանե Թովմասյան – «ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ ԵՎ ՄԱՐԶՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ»
  18. Լիլիթ Հակոբյան – «ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՁԱԿԵՑՈՒ «ՊԱՏՄՈԻԹԻՒՆ ՀԱՅՈՑ» ԵՐԿՈԻՄ»
  19. Վահագն Հակոբյան – «ԴԱՎԻԹ ԱՆԱՆՈՒՆԻ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ»
  20. Լիլիթ Մինասյան - «ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԻՆ ՈՐՊԵՍ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ (ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ)»
  21. Մերի Հովհաննիսյան - ««ԴԵԲԱՏ» ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
  22. Արմեն Խաչիկյան – «ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՉԱՓՄԱՆ ՌԱԶՄԱՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՈՒՄ. ՍՈՑԻՈՄԵՏՐԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ»
  23. ԱՐՏԱԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ, ԼԻԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՍՏ ԱՆՏԻԿ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՊԱՏՄԱԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՐԴԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՔՐԵՍՏՈՄԱՏԻԱ), ԵՐԵՎԱՆ, ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ, 2020, 388 ԷՋ:
  24. ՀՈՎՆԱՆ ՋԱՆՅԱՆ (ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՂԱՋԱՆՅԱՆ), ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՐԵՐԻ ՄԻՋՈՎ, ԵՐ., ԷԴԻՏ ՊՐԻՆՏ, 2020, 448 ԷՋ։
  25. ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՇՂԹԱՆ ԴԱՐԵՐԻ ԽՈՐՔԻՑ ՄԻՆՉԵՎ XXI ԴԱՐԻ ՍԿԻԶԲ (ՊԱՏՄԱԲԱՆ-ՄԻՋԱԶԳԱՅՆԱԳԵՏԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ), ԵՐԵՎԱՆ, ՀՀ ԳԱԱ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՀՐԱՏ., 2020, 428 ԷՋ
  26. ՆՈՐ ԳԻՐՔ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԵՐՈՍ ՀԱՅՈՒՀԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ (Э. Г. МИНАСЯН, АРМЯНКИ В ГОДЫ ВТОРОЙ МИРОВОЙ И ВЕЛИКОЙ ОТЕЧЕСТВЕННОЙ ВОЙНЫ (1939-1945), МОНОГРАФИЯ, РОСТОВ-НА-ДОНУ–ТАГАНРОГ, ИЗ.-ВО ЮЖНОГО ФЕДЕРАЛЬНОГО УНИВЕРСИТЕТА, 2021, 284С.)․․252
  27. ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ - ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ
  28. ՄԵՐ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ - ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
  29. ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ - ՀԱՅՐԱՊԵՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ (1950-2021) ՀԱՅՐԱՊԵՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ (1950-2021)
  30. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
  31. INFORMATION ABOUT THE AUTHORS
  32. «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ