«Պատմություն և մշակույթ» հանդեսը – 2019, N1

Երևանի պետական համալսարանի պարբերականներից մեկը՝ «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսը, հրատարակում է ֆակուլտետի դասախոսների, ասպիրանտների, հայցորդների գիտական պրպտումների արդյունք հանդիսացող հոդվածները: Տպագրվում են ոչ միայն ԵՊՀ պատմության ֆակուլտետից, այլև այլ բուհերից և արտերկրից ներկայացված գիտական նյութերը:
Հոդվածներում արծարծվում են հայոց և համաշխարհային պատմության, հնագիտության և ազգագրության, արվեստի ու մշակույթի և սփյուռքի հարցերը: Ըստ այդմ, հանդեսն ունի հետևյալ բաժինները՝ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԱՐՎԵՍՏ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ, ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ:
Հրատարակվում են նաև գրախոսություններ, գիտության երախտավորներին նվիրված նյութեր: Հանդեսում տեղ են գտնում նաև հավերժի ճամփան բռնած գիտնականների վաստակն արժևորող էջեր:
Հանդեսը լույս է տեսնում տարին 2 անգամ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներն և ֆրանսերեն լեզուներով:
Հանդեսի գլխավոր խմբագիրն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, հրատարակության խմբագիրը՝ պատմական գիտությունների դոկտոր Արման Եղիազարյանը: Հանդեսի խմբագրական խորհրդում ընդգրկված են ՀՀ-ում և արտերկրում անվանի գիտնականներ:
Հանդեսն ունի հայագիտական ուղղվածություն: Այն նպաստում է գիտական կադրեր ու դասախոսներ պատրաստելուն, դոկտորական ու թեկնածուական թեզեր պաշտպանելուն:
-
Արտակ Մովսիսյան - «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԱՀՄԱՆՆ ԸՍՏ ՀԵՐՈԴՈՏՈՍԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»
-
Մուրադ Օհանյան - «ԱՔԵՄԵՆՅԱՆ ՏԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՈՒ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
-
Հայրապետ Մարգարյան - «ԳԱԳԻԿ Ա ԲԱԳՐԱՏՈՒՆՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
-
Ֆելիքս Մովսիսյան - «XIX ԴԱՐԻ ԶՄՅՈՒՌՆԱՀԱՅ ՄԱՍՈՆՈՒԹՅՈՒՆԸ»
-
Աշոտ Հայրունի - «ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՓՍԻՈՒՍՆ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ»
-
Վանիկ Վիրաբյան - «ՀԱՅԿԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ 1918-1920 ԹԹ.»
-
Էդիկ Մինասյան - «ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ»
-
Վալերի Թունյան - «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՄԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ»
-
Հայկ Ավետիսյան, Արտակ Գնունի, Արսեն Բոբոխյան, Լևոն Մկրտչյան, Նատալյա Ավետիսյան - «ԼԱՆԴՇԱՖՏԻ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»»
-
Ռաֆիկ Նահապետյան - «XV-XVII ԴԴ. ԵՎՐՈՊԱՑԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՆԵՐԻ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ»
-
Սեյրանուշ Մանուկյան - «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՌՈՒՄԻՆԱՀԱՅԵՐԻ ՆՎԻՐԱԾ № 9510 ԱՎԵՏԱՐԱՆԸ»
-
Էմմա Չուգասզյան - «ԿԻԼԻԿՅԱՆ ՊԱԼԱՏԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԻ ՆՈՐԱՀԱՅՏ ՊԱՏԱՌԻԿ ԳԻՅՈՄ ԱՐԱԼԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻՑ»
-
Տիգրան Գրիգորյան - «ՆՈՐԱՎԱՆՔԻ «ՏԻՐԱՄԱՅՐԸ ՄԱՆԿԱՆ ՀԵՏ» ՊԱՏԿԵՐԱՔԱՆԴԱԿԸ»
-
Լուսինե Գրիգորյան - «ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԻ ԿՈՄԻՏԵՆ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ 1964-1985 ԹԹ.»
-
Սոնա Ներսիսյան, Լուսինե Տանաջյան - «ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴԻ ՀԱՅԵՐԻ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՓՈՐՁԸ. ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ»
-
Նինա Սեդրակյան - «ՄՈՍԿՎԱՅԻ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ (2010-2017 ԹԹ.)»
-
Էդիկ Մինասյան, Բենիամին Մայիլյան, Հայկ Մխոյան - «Հյուսիսային Կովկասի հայկական համայնքները 20-րդ դարում. պատմություն և մարտահրավերներ»
-
Ռաֆիկ Նահապետյան - «Հունական և հռոմեական անտիկ սկզբնաղբյուրների ազգագրական տեղեկությունները Հայաստանի և հայերի մասին»
-
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ