«Պատմություն և մշակույթ» հանդեսը

Երևանի պետական համալսարանի պարբերականներից մեկը՝ «Պատմություն և մշակույթ» հանդեսը, կոչված է հրատարակելու դասախոսների, ասպիրանտների, հայցորդների գիտական պրպտումների արդյունք հանդիսացող հոդվածները:
Հոդվածներում կարող են արծարծվել հայոց պատմության, Հայաստանի հարակից երկրների, համաշխարհային պատմության, հնագիտության և ազգագրության, արվեստի ու մշակույթի հարցերը: Ըստ այդմ, հանդեսը ունի հետևյալ բաժինները.
Պատմություն
Հնագիտություն և ազգագրություն
Արվեստ և մշակույթ
Գրախոսություններ
Մեր անվանի դասախոսները (մեր հոբելյարները)
Մեր կորուստները
Տպագրվում են ոչ միայն ԵՊՀ պատմության ֆակուլտետից, այլև՝ այլ բուհերից և արտերկրից ներկայացված հոդվածները:
Հանդեսը լույս է տեսնում տարին 1 անգամ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով: Հանդեսի գլխավոր խմբագիրն է պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ. Էդիկ Մինասյանը, հրատ. խմբագիրը՝ բան.գիտ. թեկնածու Հակոբ Պետրոսյանը:
Հանդեսի խմբագրական խորհրդում ընդգրկված են անվանի դասախոսներ ու գիտնականներ, այդ թվում տասնմեկ դոկտոր-պրոֆեսոր, գիտ. թեկնածու:
Հանդեսն ունի հայագիտական թեքում: Այն նպաստում է գիտական կադրեր ու դասախոսներ պատրաստելու, դոկտորական ու թեկնածուական թեզեր պաշտպանելու գործին:
-
Հայկազ Հովհաննիսյան - «Սուրմալու գավառի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները»
-
Արման Եղիազարյան - «Գարեգին Նժդեհի դիտարկումները Հայաստանի ապագայի շուրջ»
-
Արարատ Վարդանյան - «Սփյուռքահայ բարերարների ներդրումը ԼՂՀ-ում կրթամշակութային և առողջապահական ծրագրերի իրականացման գործում»
-
Հասմիկ Ամիրջանյան - «Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանն ու հայ-ռուսական հարաբերությունները (XVIII դ.վերջ)»
-
Վլադիմիր Մաղալյան - «Հայկական հարցի լուսաբանումը «Ջավախք» թերթում»
-
Կարեն Մկրտչյան - «ՀՀ-ԻԻՀ մշակութային համագործակցությունը»
-
Կարեն Խաչատրյան, Համո Սուքիասյան - «Հայ–վրացական տարածքային–սահմանային խնդիրների կարգավորման գործընթացը 1920–1930–ական թվականներին»
-
Սուսաննա Սերոբյան - «Բազմատեսանկյուն մոտեցման սկզբունքի կիրառման խնդրի շուրջ»
-
Արման Խաչիկյան - «Հայաստանի Հանրապետության և եվրոպական միության փոխհարաբերությունները 2001-2008 թվականներին»
-
Աստղիկ Մովսիսյան - «Հայկական լոբբիզմը» (Ֆրանսիայի հայ համայնքի օրինակով)»
-
Արմենուհի Կարապետյան - «Ցեղասպանությունը Հայկական հարցի լուծման թուրքական տարբերակ»
-
Լիլիթ Մատինյան - «Ռուս էթնոսի ազգային գաղափարախոսության յուրահատկությունները»
-
Կարեն Հայրապետյան - «Անդրանիկը արեմտահայ առաջին համագումարում»
-
Տ. Արարատ քահանա Պողոսյան - «Գյուտ ավագ քահանա Աղանյանցի կյանքն ու գործունեությունը»
-
Գայանե Մկրտումյան - «Մուհամմադ Մարգարեին վերագրված և Հայաստանի բնակչությանը շնորհված դաշնագիրը»
-
Ալեքսանդր Սարգսյան - «Այլախոհությունը որպես ընդդիմադիր գործունեության դրսեվորում Խորհրդային Հայաստանում»
-
Լիանա Դալլաքյան - «Հեթում Կոռիկոսցի»
-
Սուրեն Վասիլյան - «ԽՍՀՄ կուսակցական-պետական մարմինների քաղաքականության խստացումը արցախյան հիմնահարցում»
-
Լիանա Մամյան - « Լոբբինգ»-ի դրսեվորման ձևերը ամերիկահայության մեջ»
-
Նվեր Սիմոնյան - «Հայկական հարցը ցեղասպանությունից առաջ և հետո»
-
Լուսինե Հայրապետովա - «Պողոս Նուբար փաշան որպես ազգային պատվիրակության ղեկավար»
-
Մերի Նաջարյան - «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի գործունեությունը և Հայոց ցեղասպանության գործոնը»
-
Արտակ Ղազարյան – «Հայ - վրացական քաղաքական հարաբերությունների կարգավորումը 1918 թ. դեկտեմբերյան պատերազմից հետո եվ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության վերաբացումը»
-
Արամազդ Մկրտչյան - «Ազգային կրթության ու դաստիարակության արժեվորումը հնչակյանների քաղաքական հայեցակարգում (XIX դ. վերջ - XX դ. սկիզբ) »
-
Վրեժ Հարությունյան - «Բարերարների գործունեությունը Ղարաբաղի Հայոց թեմական դպրոցի կայացման գործընթացում»
-
Մանե Անանյան - «Հայաստանի առաջին հանրապետության քաղաքականությունը գաղութների ու գաղթականության հարցում»
-
Արարատ Ստեփանյան - «Վասպուրականի թագավորության հայության գաղթը XI դարում»
-
Սասուն Հարությունյան - «Սիմեոն Ա Երեվանցու ջանքերը հայ եկեղեցու միության գործում»
-
Նելլի Բաղդասարյան - «Արցախահայությունը 1826-1828 թթ. Ռուս-պարսկական պատերազմում. Չուսումնասիրված էջեր և պատմագիտական ճշգրտումներ»
-
Հովհաննես Զատիկյան - «Երկրորդ ճակատի բացման խնդիրները: Դաշնակիցների »հակասությունների խորացումը որպես հայկական տարածքային պահանջների մերժման նախապայման»
-
Տաթևիկ Աթայան - «Սմբատ սպարապետի կյանքն ու մատենագրական ժառանգությունը»
-
Հայկ Շահբազյան - «Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի պայմանագիրը և Նախիջևանի հարցը»
-
Աստղիկ Մովսիսյան – «Էջմիածին - Անթիլիաս փոխհարաբերությունների արդի փուլի պատմությունից»
-
Ի. Գ. Ղարիբյան, Լ. Վ. Կիրակոսյան - «Բջնի գյուղի տարածքում վաղմիջնադարյան նորահայտ Սբ. Մինաս եկեղեցին»
-
Ռաֆիկ Նահապետյան - «Քսենոփոնի «Անաբասիս» և «Կյուրոպեդիա» աշխատությունները (հայ ազգագրության անտիկ դարաշրջանի բացառիկ սկզբնաղբյուրներ) »
-
Անուշավան Պետրոսյան - «Ժողովրդական մշակույթը և բանարվեստը Րաֆֆու «Կայծեր» վեպում»
-
Սաակ Տարոնցի - «Ուրարտական բրոնզե գոտիների դասակարգման խնդիրների շուրջ»
-
Մարինե Հարությունյան - «Ուշագրավ էջեր արցախի գորգագործության և ասեղնագործության պատմությունից (1639-1700 թթ.) »
-
Ռուզան Մկրտչյան - «Методические основы преподавания курса «Этоло» »
-
Վիկտորյա Վասիլյան, Էդգար Ասկիջյան - «Վալենտին պոդպոմոգովի հայրենական թեմաներով գեղանկարները»
-
Արևիկ Պռազյան - «Նատյուրմորտը Ռաֆայել Աթոյանի արվեստում»
-
«Գագիկ Խորենի Սարգսյան (ծննդյան 90 ամյակին ընդառաջ) »
-
«Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի նամակը Էդիկ Մինասյանին »
-
Հ. Ավետիսյան – «Ա. Պետրոսյանի «Ձկնորսական մշակույթը Հայաստանում պատմաազգրական ուսումնասիրություն», ՀԳՄ հրատ., 2015, 113 էջ»