«Պատմություն և մշակույթ» հանդեսը

Երևանի պետական համալսարանի պարբերականներից մեկը՝ «Պատմություն և մշակույթ» հանդեսը, կոչված է հրատարակելու համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոսների, ասպիրանտների, հայոց որդների գիտական պրպտումների արդյունք հանդիսացող հոդվածները, պատմական ակնարկները, հուշագրությունները, պատմական աղբյուրները, այն ամենը, ինչ վերաբերում է հայոց պատմության անցյալին ու ներկային:
Հոդվածներում կարող են արծարծվել Հայաստանի հարակից երկրների, համաշխարհային պատմության, հնագիտության և ազգագրության, արվեստի ու մշակույթի հարցերը: Ըստ այդմ հանդեսը ունի հետևյալ բաժինները.
Պատմություն
Հնագիտություն և ազգագրություն
Արվեստև մշակույթ
Գրախոսություններ
Մեր անվանի դասախոսները կամ մեր հոբելյարները
Մեր կորուստենրը
Տպագրվում են նաև պատմական գիտությանը վերաբերվող՝ դրսից ստացված հոդվածներ:
Հանդեսը լույս է տեսնում տարին 1 անգամ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով: Հանդեսի գլխավոր խմբագիրն է պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ. Էդիկ Մինասյանը, հրատարակչության խմբագիրը՝ բան.գիտ. թեկնածու Հակոբ Պետրոսյանը:
Հանդեսի խմբագրական խորհրդում ընդգրկված են անվանի դասախոսներ ու գիտնականներ, այդ թվում տասնմեկ դոկտոր-պրոֆեսոր, գիտությաների թեկնածու:
Հանդեսը ունի հայ ագիտական թեքում: Այն օգնում է գիտական կադրեր ու դասախոսներ պատրաստելու, դոկտորական ու թեկնածուական թեզեր պաշտպանելու գործին:
-
Հայրապետ Մարգարյան - «Քաղաքական գործընթացները հարավային Հայաստանում XI դարի երկրորդ կեսին և XII դարում»
-
Էդիկ Մինասյան - «Գարեգին Նժդեհի սփյուռքյան գործունեությունից»
-
Վանիկ Վիրաբյան - «Էջեր Լևոն Բաշինջաղյանի հետախուզական կենսագրությունից»
-
Հրանտ Աբրահամյան - «Արցախի հասարակական-քաղաքական կյանքը և հայոց եկեղեցին (1855-1876 թթ.)»
-
Ֆելիքս Տեր-Մարտիրոսով – «Արտաշեսի արշավանքը դեպի Երվանդաշատ»
-
Արսեն Շահինյան - «Արաբական Առանի տարածքը ըստ վաղ մահմեդական սկզբնաղբյուրների»
-
Կարեն Հայրապետյան - «1918 թ. հոկտեմբերի 1-ի միօրյա մարդահամարը Հայաստանի Հանրապետությունում»
-
Մամուկա Գոգիթիձե, Գեորգի Բեժիթաշվիլի - «Գեներալներ Կորգանովները ռուսական բանակում»
-
Էդուարդ Զոհրաբյան, Արշալույս Տետեյան- «Սոցիալական ոլորտը եվրոպական կառույցների հետ Հայաստանի և հարավկովկասյան հանրապետությունների հարաբերություններում»
-
Վահագն Հակոբյան - «ՌՍԴԲԿ կառուցվածքի խնդիրը Բունդի և ՍԴԲՀԿ -ի հետ կազմակերպական կապերի համատեքստում»
-
Գեորգի Կոլարով - «Քաղաքական ավանդույթի յուրահատկությունը Լատինական Ամերիկայում: Բռնաճնշումը որպես լատինամերիկյան քաղաքական կյանքի վճռորոշ հիմնախնդիր»
-
Միքայել Մալխասյան- «Աշխարհագրական կոորդինատների հիմնախնդիրը Կլավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրություն» երկում»
-
Գայանե Այվազյան- «Երեմիա Չելեպի Քյոմուրճյանի կյանքը»
-
Վահե Ավետիսյան - «Անտիոքի դքսության և Կիլիկիյան Հայաստանի փոխհարաբերությունները 1153-1161թթ.»
-
Լիլիթ Մատինյան - «Հայ ազգային գաղափարախոսության վերանայումը որպես ժամանակի օբյեկտիվ պահանջ»
-
Ալվինա Աղաբաբյան - «ԼՂԻՄ-ի տարածքային յուրացման որոշ դրսևորումներ 1920-1930-ական թթ.»
-
Տիգրան Դավիթավյան - «Ռազմական համագործակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի միջև ընդդեմ Հայաստանի 1918-1920թթ.»
-
Արման Խաչիկյան - «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների/Եվրոպական Միության համագործակցության սկզբնավորումը»
-
Տիգրան Եփրեմյան- «Վեստֆալյան աշխարհակարգի ձևավորման պատմությունից»
-
Тигран Хачатрян- «Проникновение Германии в Турцию в конце XIX-начале XX века: на материалах Русско-Германской историографии»
-
Գևորգ Վարդանյան- «Հույն բնակչությունն Օսմանյան կայսրությունում Թանզիմանի շրջանում և դրանից հետո»
-
Լիանա Աղաբեկյան - «Ռազմաքաղաքական իրավիճակները Մերձավոր Արևելքում Խաչակրաց երրորդ արշավանքի նախօրեին»
-
Արարատ Ստեփանյան - «Բեսարաբիայի և Հյուսիսային Բուկովինայի միացումը ԽՍՀՄ-ին»
-
Աստղիկ Հակոբյան - «Հայաստանի օգնության կոմիտեի պարսկաստանյան ճյուղերի առաջին քայլերը»
-
Տաթևիկ Աթայան - «Քաղագրական եղանակի առանձնահատկությունները Սմբատ Սպարապետի «Տարեգրքում»
-
Ժիլբերթ Մեշքանբարյանս - «Սեֆյան Պարսկաստանի պետակառավարման համակարգը ըստ Թազքիրաթ ալ-մուլուքի»
-
Գագիկ Ժամհարյան - «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում 1936-1937 թթ.»
-
Զոհրաբ Հովհաննիսյան-«Արցախյան հիմնախնդրիը 1918-1921 թթ.»
-
Կարինե Հովսեփյան - «Հայ գաղթականության նկատմամբ Կայսերական Գերմանիայի դիրքորոշումը»
-
Էլյա Ղիասյան- «Բյուզանդիայի արևելյան քաղաքականությունը և Կիլիկյան Հայաստանը 12-րդ դարի 20-30-ական թթ.»
-
Մկրտիչ Դանիելյան - «1903 թ. հունիսի 12-ի Հայոց եկեղեցու գույքի և կալցածքների բռնագրվման մասին օրենքը, նրա առաջին արձագանքները հայ իրականության մեջ»
-
Արև Ղազարյան - «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման օրենսդրական լուծումները»
-
Իսկուհի Ավանեսյան - «Արցախի կանայք 1988 թ. հայոց համազգային զարթոնքում»
-
Արարատ Ստեփանյան - «Ռուս-չեչենական երկրորդ պատերազմ»
-
Սյուզաննա Ազարյան - «Մշակութային քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական ճգնաժամի տարիներին 1991-1995 թթ.»
-
Արա Հովհաննիսյան «Սիրիայի հայկական գաղթօջախը և նրա դերը հայ-սիրիական հարաբերություններում 1991-2011թթ.»
-
Степан Есаян, Лилит Абаджян, Гайк Аветисян - «Колонные залы и портики Урарту»
-
Հայկ Ավետիսյան, Արսեն Բոբոխյան, Արտակ Գնունի - «Ուղեգծային հնագիտական այցելություն պատմական Սյունիքի Վայոց Ձորի տարածաշրջան»
-
Ռաֆիկ Նահապետյան - «Միջնադարյան Հայաստանի գործվածքեղենը արաբ և եվրոպացի ճանապարհորդներ գնահատմամբ»
-
Անուշավան Պետրոսյան - «Ազգագրական նյութերը Րաֆֆու «Կայծեր» վեպում»
-
Հռիփսիմե Վարդանյան - «Բաց ձևերը» Ռուդոլֆ Խաչատրյանի վաղ շրջանի ստեղծագործություններում»
-
Վիկտորյա Վասիլյան - «Հելլենիստական թագուհիները անտիկ Հայաստանում»
-
Լիլիթ Խաչատրյան - «Համառոտ ակնարկ Հովհաննես Ասատրյանի կյանքի և ստեղծագործության»
-
Մարինե Մինասյան - «Արվեստագետներ Հովսեփ Կարալյանի և Սերգեյ Փարաջանովի մտերմության հիմքերը»
-
Լիլիթ Կարապետյան - «Սբ. Էջմիածնի Մայր տաճարի և Դարաշամբի սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցու թմբուկների արտաքին հարդարանքի զուգահեռները»
-
Հակոբ Քյոսեյան - «Խորենացին Չոպանյանի գնահատմամբ»
-
Մանդանա Սեփասի - «Կնոջ կերպարը Իրանի իրապաշտ նկարիչների ստեղծագործություններում»
-
Վարդան Եղիազարյան - «Հովհաննես Թլկուրանցին սիրո տաղերգու. սիրո հոգեբանությունը «Հովհաննեսի և Աշայի» սիրավեպում»
-
Վահրամ Լալայան - «Ճառելի և անճառելի աստվածճանաչողությունը Գր.Նարեկացու «Մատեան ողբերգութեան» մեջ ըստ Հակոբ Նալյանի»
-
Սարգիս Կարապետյան - «Օտարման հեգելյան և մարքսյան հայեցակերպերի համեմատական վերլուծություն (քաղաքագիտական դիտանկյուն)»
-
Հակոբ Պետրոսյան - «Իմ հայրենազրկված ծնողների ոդիսականը»
-
«Ալ. Մյասնիկյանի «Էնվեր փաշայի վախճանը» հոդվածի առթիվ» (Վլադիմիր Մաղալյան)
-
«Է.Գ.Մինասյան. Հայաստանի երրորդ հանրապետության պատմություն» (Վանիկ Վիրաբյան)
-
«Հայ ռազմագիտական մտքի կոթողը» (Արման Եղիազարյան)
-
Էդիկ Միանսյան - «Պետրոս Հովհաննեսի Հովհաննիսյան (ծննդյան 70 և գիտամանկավարժական գործունեության 45-ամյակի առթիվ)»