«Պատմություն և մշակույթ» հանդեսը – 2020, N1
Երևանի պետական համալսարանի պարբերականներից մեկը՝ «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսը, հրատարակում է ֆակուլտետի դասախոսների, ասպիրանտների, հայցորդների գիտական պրպտումների արդյունք հանդիսացող հոդվածները: Տպագրվում են ոչ միայն ԵՊՀ պատմության ֆակուլտետից, այլև այլ բուհերից և արտերկրից ներկայացված գիտական նյութերը:
Հոդվածներում արծարծվում են հայոց և համաշխարհային պատմության, հնագիտության և ազգագրության, արվեստի ու մշակույթի և սփյուռքի հարցերը: Ըստ այդմ, հանդեսն ունի հետևյալ բաժինները՝ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԱՐՎԵՍՏ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ, ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ և այլն:
Հրատարակվում են նաև գրախոսություններ, գիտության երախտավորներին նվիրված նյութեր: Հանդեսում տեղ են գտնում նաև հավերժի ճամփան բռնած գիտնականների վաստակն արժևորող էջեր:
Հանդեսը լույս է տեսնում տարին 2 անգամ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներն և ֆրանսերեն լեզուներով:
Հանդեսի գլխավոր խմբագիրն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, հրատարակության խմբագիրը՝ պատմական գիտությունների դոկտոր Արման Եղիազարյանը: Հանդեսի խմբագրական խորհրդում ընդգրկված են ՀՀ-ում և արտերկրում անվանի գիտնականներ:
Հանդեսն ունի հայագիտական ուղղվածություն: Այն նպաստում է գիտական կադրեր ու դասախոսներ պատրաստելուն, դոկտորական ու թեկնածուական թեզեր պաշտպանելուն:
- Էդիկ Մինասյան – «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՈՐԾՈՒՄ (1941-1945 ԹԹ.)»
- Արտակ Մովսիսյան – «ՀԱՅ ԷԹՆՈՍԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԹՎԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲԻՆ (ԸՍՏ ՍՏՐԱԲՈՆԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)»
- Միքայել Մալխասյան – «ՄԵԾ ՀԱՅՔԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ԸՍՏ ԿԼԱՎԴԻՈՍ ՊՏՂՈՄԵՈՍԻ «ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ»..»
- Էդգար Վարշամյան – «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՌՈՄԵԱ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԾԻՐՈՒՄ. ԱՐՇԱԿ Բ-Ի ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
- Արգիշտի Վարդանյան – «ՄԱՆՎԵԼ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԽՆԱՄԱԿԱԼ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԻՉ»
- Արման Եղիազարյան – «ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՌԱԿՏՄԱՆ ՊԱՏՃԱՌ ԴԱՐՁԱԾ ՄԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ»
- Արարատ Ստեփանյան – «ՓԻԼԱՐՏՈՍ ՎԱՐԱԺՆՈՒՆՈՒ ՊԱՏՎԱՏԻՏՂՈՍՆԵՐԸ »
- Սեյրան Զաքարյան – «ԱԶԳԻ ԲՆՈՒԹԱԳՐՄԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՅՈՑ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՐԱՑՈՒՅՑՈՒՄ (ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ ԵՎ ՂԱԶԱՐ ՋԱՀԿԵՑԻ)»
- Սարգիս Բալդարյան – «ԿՈՍՏԱՆԴ ՋՈՒՂԱՅԵՑՈՒ ՎԱՃԱՌԱԿԱՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՑԱՆՑՈՒՄ»
- Արարատ Հակոբյան – «1920 Թ. ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԿՍՄԱՆ ՕՐՎԱ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ (ՊԱՏԵՐԱԶՄԻ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ)»
- Նելլի Մինասյան – «1920 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՄԱԹՅՈՒՐՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ»
- Սուրեն Ավետիսյան – «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ»
- Առնակ Սարգսյան – «ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ՀՀ 2018 Թ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ)»
- Գայանե Թովմասյան, Ռուբիկ Թովմասյան – «ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱԳԱՅԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ (ԱՇԽԱՐՀ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ) »
- Արշալույս Տետեյան – «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԸ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՆԱՁԵՎԵՐՈՒՄ»
- Ռաֆիկ Նահապետյան – «ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ` ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՆԱԳՈՒՅՆ ԿԵՆՏՐՈՆ (ԸՍՏ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԱՆՏԻԿ ԳՐԱՎՈՐ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ)»
- Քրիստինա Այվազյան – «ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐՈՒՄ»
- Գեղամ Ասատրյան, Ավետիս Գրիգորյան – «ՄԱՔՐԱՎԱՆՔԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ (XII-XIV ԴԴ.)»
- Մոնթե Մաթևոսյան – «ՋՐԱՌԱՏԻ Ս. ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉՔԱՐԵՐԸ»
- Շուշանիկ Համբարյան – «ԵՐՈՒՍԱՂԵՄԻ Հմր 1970 ԱՎԵՏԱՐԱՆԸ ԵՎ ՄԱՆՐԱՆԿԱՐՆԵՐԻ ՈՒՇ ՇՐՋԱՆԻՆ ԲՆՈՐՈՇ ՊԱՏԿԵՐԱԳՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
- Հրածին Վարդանյան – «ՍՓՅՈՒՌՔԻ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅ ՍՓՅՈՒՌՔԸ»
- Ալիկ Ղարիբյան, Գայանե Գալստյան – «ՀՅԴ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒՄԸ ԱՄՆ-ՈՒՄ»
- Էդգար Հովհաննիսյան – «ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԵՐԸ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ»
- Մարիամ Հակոբյան – «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈՒՆԱՀԱՅՈՑ ԹԵՄԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՎԱՐՉԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ 1920-1930-ԱԿԱՆ ԹԹ.»
- Նարինե Նուշերվանյան – ««ՍՓՅՈՒՌՔ-ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԵՐԿԻՐ-ՀԱՅՐԵՆԻՔ» ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՌԱՆԿՅՈՒՆԱՁԵՎ ՄՈԴԵԼԸ»
- Գևորգ Ղուկասյան – «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ»
- Հայկազ Հովհաննիսյան, Կարեն Բայրամյան – «ՆՈՐԱՀԱՅՏ ՎԱՎԵՐԱԳՐԵՐ ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐԻ ԱՐԽԻՎԻՑ»
- Հովիկ Գրիգորյան, Հայկ Մխոյան – «ԴԱՎԻԹ ԱՆԱՆՈՒՆԻ ԵՎ ԼԵՈՅԻ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ»
- Արա Հովհաննիսյան – «ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ (ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՆԻՇՆԵՐ)»
- Կարինե Եղիազարյան, Մերի Հովհաննիսյան (գրախոսություն) - «ЭДИК МИНАСЯН – ГЕРОИЧЕСКАЯ ДЕЯТЕЛЬНОСТЬ АРМЯНОК В ГОДЫ ОСВОБОДИТЕЛЬНОГО ДВИЖЕНИЯ КОНЦА XIX– НАЧАЛА XX ВЕКА, МОСКВА, «ЭДИТУС», 2020, 252 С.»
- Էդիկ Մինասյան, Էդիկ Զոհրաբյան (գրախոսություն) - «ՀԵՆՐԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԵՎ ԿԱՅԱՑՄԱՆ ՍԿԻԶԲԸ (1956 Թ․ ՓԵՏՐՎԱՐ – 1991 Թ․ ՍԵՊՏԵՄԲԵՐ), Ե․, ԵՊՀ ՀՐԱՏ․, 2019, 398 ԷՋ»
- Վալերի Թունյան, Արա Հովհաննիսյան (գրախոսություն) - «ԴՈՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՇՐՋԱՆՈՒՄ․ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԻՆՍՏԻՏՈՒՍՏՆԵՐ, ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ», ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ /ԿԱԶՄՈՂ Է. ՄԻՆԱՍՅԱՆ/, Ե., ԵՊՀ ՀՐԱՏ․, 2020, 212 ԷՋ»